Հա Ջի Վոնը գործակալությունից նկարահանման առաջին հրավերը ստացել է, երբ նա դեռ սովորում էր ավագ դպրոցում։ Հետագայում նա ընդունվել է Սեուլում գտնվող Դանքուկի համալսարան, ավարտելով հեռուստատեսության բակալավրի աստիճանը։ Նախքան ֆիլմի առաջին դերը ստանձնելը, Հա Ջի Վոնը մասնակցել է ավելի քան 100 լսումների[2]։
Առաջին դերը դերասանուհին խաղացել է երիտասարդական շարքում 1996թ.` «New Generation Report: Adults Don’t Understand Us»: Առաջին կարևոր դերը դերասանուհու համար դարձավ դժվար պատանու բնույթը «Դպրոց-2» սերիալում։ 2000 թվականին Հա Ջի Վոնը հանդես եկավ թրիլլեր ժանրում, «Ճշմարտություն կամ մարտահրավեր» ֆիլմում, այդ դերը ստացավ մեկ ու կես հազար թեկնածուների ընտրության արդյունքում[3]։ Այս ֆիլի դերի համար դերասանուհին հաղթեց «Լավագույն նոր դերասանուհի» անվանակարգում, Grand Bell մրցանակաբաշխության և և Busan Film Criticism Award-ում:2001 թ. «Ditto» ֆիլմի դերի համար, Ջի Վոնը մրցանակ ստացավ` որպես «Կապույտ վիշապ» մրցանակի երկրերդ պլանի լավագույն դերասանուհի։
2003 թվականին Հա Ջի Վոնը խաղացել է «Փայլուն քարի առեղծվածը» պատմական դրամայի մեջ` Չհե Օկ դետեկտիվի դերում։ Ֆիլմը հայտնվեց ամենահաջող և հայտնի սերիալների առաջին տասնյակում, իսկ դերասանուհին արժանացել է MBC հեռուստաալիքի բարձրագույն մրցանակին։ Հաջորդ տարի դերասանուհին նկարահանվել է «Բալիի հիշողությունները» մելոդրամայում, որպես ուղեկցող աղջիկ Լի Սու Ջոն։ Այս դերը Ջի Վոնին հաղթանակ բերեց, որպես լավագույն դերասանուհի Baeksang Arts Awards-ում։
2006թ. դերասանուհին նկարահանվել է Հուան Ջինի ժամանակաշրջանի պատմական դորամայում, որը հիմնվել է 16-րդ դարի Չոսոնում բնակվող և Հուան Ջինի բնույթի իրական կյանքի պատմության վրա, և համարվում է կորեական պատմության ամենահայտնի դինաստիան։ 2009թ.-ին Հա Ջի Վոնը դարձավ «Կապույտ վիշապ» մրցանակի հաղթող «Closer to Heaven» սերիալի դերի համար[4]։ 2012 թվականին Հա Ջի Վոնը նկարահանվել է «As One» սպորտային ֆիլմում, որտեղ նա հանդես է եկել հայտնի կորեացի թենիսիստ Հյուն Ջոն Հվայի դերում։ Նույն թվականինդերասանուհին հրատարակել է « At this moment »գիրքը, հուշերի գրարականության ժանրում[5]։ 2014 թվականին դերասանուհին նկարահանվեց «Կայսրուհի Կի» պատմական հեռուստասերիալում խաղալով գլխավոր դերը, որի համար Հա Ջի Վոնը ստացավ Daesang մրցանակը։